Երգիչ Դիմա Բիլանին եւ «Տատու» խմբի երգչուհի Յուլյա Վոլկովային բռնացրել են կրքոտ համբույրի պահին. դեպքը տեղի է ունեցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան տարեդարձին: Ռուսական շոու-բիզնեսում վաղուց էին խոսակցություններ պտտվում այն մասին, որ այս արտիսնտները միասին են, հանդիպում են ու նույնիսկ պատրաստվում ամուսնանալ:
Սակայն իրենք՝ Բիլանն ու Յուլյան միշտ հերքում էին շրջանառվող լուրերը: Որքան էլ երգչուհին հերքի Բիլանի հետ միասին լինելու փաստը, վերջինն ասել է, որ արդեն հոգնել է «թափառականի» իր կյանքից եւ ուզում է ընտանիք կազմել, բացի այդ բոլորն են նկատել, որ վերջին երկու ամսվա ընթացքում արտիստները անբաժան են միմյանցից:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ