Նեշվիլում անցկացված $ 150 հազար մրցանակային ֆոնդով ձիասպորտի ներկայացուցչական մրցաշարում հաղթելուց րոպեներ հետո «Արկադիուս» անունով նժույգը սատկել է:
Եզրագիծը հաղթողի ցուցանիշով հատելուց եւ նժույգորդ Բրայան Քրոուլիի հետ լուսանկարվելուց հետո նժույգն անսպասելի 25 հազար հանդիսականի աչքի առջեւ տապալվել է գետնին: «Մրցումից հետո պայթել է կենդանու թոքի զարկերակը եւ արյունը շատ արագ է արտահոսել: Դա անակնկալ էր բոլորիս համար, քանի որ ոչ մեկնարկից առաջ, ոչ էլ մրցատարածությունում նժույգը վատ ինքնազգացողության ոչ մի նշույլ ցույց չի տվել», – հայտարարել է անասնաբույժ Մոնթի Մաքինթուրֆը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ