Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր աղջիկների կուռք Ռոբերտ Պատինսոնի ծննդյան օրն է

Մայիս 13,2012 18:13

Այսօր իր տարեդարձն  է նշում աղջիկների կուռքը` Ռոբերտ Պատինսոնը: Նա դարձավ 26 տարեկան: Ծնվել է Լոնդոնում: Ընտանիքում եղել է երրորդ երեխան` Լիզա եւ Վիկտորիյա քույրերից հետո: Բախտի բերմամբ 12 տարեկան հասակում հայտնվեց դպրոցական թատրոնում, իսկ դրանից հետո էլ` Barnes Theatre Club-ում: Ֆիլմային կարիերան Ռոբերտը սկսել է 2004 թվականին: Սակայն դերասանին հայտնություն է բերել «Մթնշաղ» ֆիլմը: Բացի դերասան լինելուց, նա նաեւ մոդել է ու երաժիշտ:

Լինելով անգլիացի, նա հասցրել է նաեւ երկրպագուներ ունենալ Հայաստանում, որոնցից մեկն էլ Նարինեն է: Ռոբերտ Պատինսոնով սկսել է հետաքրքրվել, երբ մի քանի անգամ դիտել է «Մթնշաղ» ֆիլմը. «Առաջին անգամ, երբ տեսա նրան ֆիլմում` չհավանեցի: Մի քանի անգամ նայեցի: Երեւի դրա հետեվանքով էլ սկսեցի համակրել»:

Համակրելուց հետո լսել է նրա գրած երաժշտությունը ու ինչպես ինքն է ասում` այժմ խենթանում է նրա համար: Սակայն դա հիվանդագին չէ, ինչպես ասենք 90-ական թվականներին` «Դիսկոտեկա ավարիայի» համար էր. Պատերին էին փակցնում նրանց նկարները, փորձում նմանվել նրանց: Նարինեն ունի եւս մեկ պատճառ Պատինսոնին սիրելու` նրա երաժշտության հետ կապված ունի շատ հիշողություն:
Այժմ նա անհամբեր սպասում է նոր «Մթնշաղի» պրեմիերային:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031