44-ամյա սերֆինգիստ Գարերդ Մակնամարային հաջողվել է լողալ 24 մետր բարձրությամբ ալիքի վրայով եւ գրանցել նոր ռեկորդ` հայտնվելով Գինեսի ռեկորդակիրների շարքում: Գարերդին հաջողվել էր դա դեռ վաղուց, բայց պաշտոնապես ռեկորդը նոր է գրանցվել: Նախկին ռեկորդը գրանցվել է 2008թ.-ին Մայք Պարսոնսի կողմից. նրան հաջողվել էր հաղթահարել 21 մետրանոց ալիքը: Գրում է newsru.com-ը: