Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածուների անունները

Մայիս 13,2012 17:48

Հայաստանի Հանրապետության 41 ընտրատարածքներն ամփոփել են մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները. դրանք տարբերվում են ԶԼՄ-ներով շրջանառվող տվյալներից:«Արմենպրես»-ը ներկայացնում է արդյունքները` վկայակոչելով ԿԸՀ պաշտոնական կայքը:

Թիվ 1 ընտրատարածքում` ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը ստացել է 5 206 ձայն, ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հայրապետյանը` 19 442, ԺԿ-ի Ստյոպա Սաֆարյանը` 9 328:

Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ Վլադիմիր Կարապետյանն ունի 13 198, իսկ ՀՀԿ-ից Սամվել Ֆարմանյանը` 19 989 ձայն:

Թիվ 3 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչ Մանուել Գասպարյանն ունի 5 145 ձայն, ՕԵԿ-ի Մհեր Շահգելդյանը` 2 272, ՀՀԿ թեկնածու Արթուր Ստեփանյանը` 14 332, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը` 13 286 ձայն:

Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանը ստացել է 5 453 ձայն, անկուսակցական Ալեքսան Մինասյանը` 843, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը` 15 896, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը` 3 661, ԺԿ թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը` 6 827 ձայն:

Թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը հավաքել է 25 002 ձայն, ՀԱԿ-ից Հովհաննես Հովհաննիսյանը` 5 513, անկուսակցական Սուրեն Սիրունյանը` 3 250 ձայն:

Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը ստացել է 12 686 ձայն, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը` 15 464, Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը` 4 706, ՀԱԿ թեկնածու Ավետ Պողոսյանը` 1 626 ձայն:

Թիվ 7 ընտրատարածքում` ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը ստացել է 19 808, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը` 9 437, անկուսակցական Տիգրան Գրիգորյան` 1 262, անկուսակցական Վարդան Վարդանյան` 1 088:

Թիվ 8 ընտրատարածքում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը ստացել է 6 493, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյան` 5 172, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը` 20 407 ձայն:

Թիվ 9 ընտրատարածքում` ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանը հավաքել է 12 522, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը` 8 933, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` 4 290, Ժառանգությունից Ռուբիկ Հակոբյանը` 4 213 ձայն:

Թիվ 10 ընտրատարածքում հետեւյալ պատկերն է. ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն ունի 14 732, իսկ ՀԱԿ-ից Սարիբեկ Սուքիասյանը` 14 293 ձայն:

Թիվ 11 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված Արշակ Բանուչյանը ստացել է 4 302 ձայն, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը` 12 346, անկուսակցական Մանվել Եղիազարյանը` 2 939, ՀՀԿ-ական Գրիգորի Մարգարյանը` 17 222 ձայն:

Թիվ 12 ընտրատարածքում Ժառանգությունից Անահիտ Բախշյանը ստացել է 5 377 ձայն, ՀՅԴ-ից Կառլեն Գեւորգյանը` 1 665, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը` 15 186, ՕԵԿ-ից Ռոբերտ Մասումյանը` 13 777, անկուսակցական Գոհար Վեզիրյանը` 931, ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Տեր-Պետրոսյանը` 2 965 ձայն:

Թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ թեկնածու Վիոլետտա Պետրոսյանը հավաքել է 11 320, իսկ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը` 21 561 ձայն:

Թիվ 14 ընտրատարածքում ԲՀԿ-ական Առաքելյան Բազմասերին բաժին է հասել 15 326 ձայն, ՀՀԿ-ական Մարկոսյան Վրեժին` 18 408, ՀԱԿ Պետրոսյան Ռազմիկին` 4 204:

Թիվ 15 ընտրատարածքում` ՀՀԿ-ական Մնացական Մնացականյան` 17 659, ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանը` 13 431, ՀԱԿ-ից Մկրտիչ Սափեյանը` 4 371, անկուսակցական Արմեն Սարգսյանը` 1 360:

Թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանն ունի 29 508, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը` 18 268, ՀԱԿ թեկնածու Գեւորգ Գեւորգյանը` 1 275 ձայն:

Թիվ 17 ընտրատարածքում Ժողովրդական կուսակցության թեկնածու Տիգրան Կարապետյանը հավաքել է 7 175 ձայն, ՀՅԴ Հայրապետյան Մանվելը` 4 500, ՀԱԿ-ից Ներսիսյան Գագիկը` 2 374, ՀՀԿ-ից Պողոսյան Կարինեն` 27 868:

Թիվ 18 ընտրատարածքում 32 140 ձայն ստացել է ՀՅԴ թեկնածու Գրիգորյան Արայիկը, 13 125 ձայն` ՀԱԿ-ից Թեւոնյան Ռազմիկը, 3 887 ձայն` ՕԵԿ-ական Խաչատրյան Իշխանը:

Թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ստացել է 7 679, ՀՀԿ -ից Հակոբ Վարշամի Հակոբյանը` 1 063, ՀՀԿ թեկնածու Սեդրակ Սարոյանը` 26 105, իսկ անկուսակցական Սարգիս Քոչարյանը` 2 253 ձայն:

Թիվ 20 ընտրատարածքում ՀԱԿ-ից Մերուժան Աբրահամյանը հավաքել է 3 526 ձայն, անկուսակցական Էդվարդ Անտոնյանը` 5 136, ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը` 26 663, իսկ անկուսակցական Սամվել Հովհաննիսյանը` 4 608 ձայն:

Թիվ 21 ընտրատարածքում` ՀՀՇ անդամ Հովհաննիսյան Սեդրակը ստացել է 10 319 ձայն, ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը` 26 548:

Թիվ 22 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն ունի 17 934 ձայն, ՀԿԿ թեկնածու Վանիկ Հարությունյանը` 6 262, ՀՅԴ-ական Արտաշես Նիկոյանը` 8 446 ձայն:

Թիվ 23 ընտրատարածքում` ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը հավաքել է 22 984, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը` 13 971, անկուսակցական Սմբաթ Սիմոնյանը` 5 949, ՀԱԿ-ից Վարդան Ջհանգիրյանը` 1 130 ձայն:

Թիվ 24 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանը ստացել է 29 633 ձայն, ՀԱԿ-ից Սպարտակ Ջիվանյանը` 3 176, անկուսակցական Խորեն Սարգսյանը` 4 064 ձայն:

Թիվ 25 ընտրատարածք` անկուսակցական Գալստյան Հովսեփը հավաքել է 475 ձայն, անկուսակցական Հարությունյան Մուշեղը` 712 ձայն, ՀԱԿ-ից Սասուն Միքայելյանը` 13 653, ԲՀԿ-ից Դավիթ Քոչարյանը` 20 088 ձայն:

Թիվ 26 ընտրատարածքի անկուսակցական թեկնածու Խաչիկ Ավետիսյանը ստացել է 5 286 ձայն, ՀԱԿ-ի թեկնածու Լեւիկ Խաչատրյանը` 4083, ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանը` 3 211, ԲՀԿ-ից Մելիք Մանուկյանը` 25 062 ձայն:

Թիվ 27 ընտրատարածքում ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը ստացել է 20 749, ՀԱԿ-ից Եղիազարյան Գուրգենը` 1236, ՀՀԿ-ական Համլետ Հայրապետյանը` 15 825 ձայն:

Թիվ 28 ընտրատարածքի միակ թեկնածու Գագիկ Ծառուկյանին կողմ է քվեարկել 32 986 ընտրողից 29 331-ը:

Թիվ 29 ընտրատարածքում ՀՀԿ-ից Արկադի Համբարձումյանը ստացել է 30 114 ձայն, անկուսակցական Արմեն Մարտիրոսյանը` 2925 ձայն, ՀԱԿ-ից Վահագն Մարտիրոսյանը` 4018 ձայն:

Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Վիկտոր Դալլաքյանը ստացել է 9 271, ՀՅԴ-ից Զոհրաբ Թորոսյանը` 5 272, ՀԱԿ -ից Աշոտ Մանուկյանը` 3 501, անկուսակցական Էդմոն Մարուքյանը` 11 689, Ժառանգության թեկնածու Սահակյան Գառնիկը` 2 394 ձայն:

Թիվ 31 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Թամազյան Սարգիսը ստացել է 5 846, ՀՀԿ-ական Սարիբեկյան Կարենը` 23 814 ձայն:

Թիվ 32 ընտրատարածքի Հանրապետական թեկնածուն` Կարեն Կարապետյանն ունի 27 806, անկուսակցական Արտակ Միրզոյանը` 1 422, ՀԱԿ թեկնածու Նաիրի Արոյանը` 1 176, անկուսակցականներ Անուշավան Նիկողոսյանը` 712, Վահանյան Օֆելյան` 179 ձայն:

Թիվ 33 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Աշոտ Աղաբաբյանը հավաքել է 15 234, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը` 9 907, ՀԱԿ-ից Շալիկո Զորյանը` 2 682 ձայն:

Թիվ 34 ընտրատարածքի ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանն ունի` 16 704, ՀՀԿ-ական Արման Սահակյանը` 14 168, ՀԱԿ-ից Մուրադ Գրիգորյանը` 1 475 ձայն:

Թիվ 35 ընտրատարածքի միակ թեկնածու Սամվել Բալասանյանը ստացել է 21 459 ձայն:

Թիվ 36 ընտրատարածքի ԲՀԿ թեկնածու Մուշեղ Պետոյանը հավաքել է 15 292, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը` 10 826, ՕԵԿ-ից Հունան Պետրոսյանը` 10 664, ՀԱԿ-ից Պետրոս Մակեյանը` 1 206 ձայն:

Թիվ 37 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Հայկ Գրիգորյանը ստացել է 19 894 ձայն, անկուսակցականներ Թաթուլ Հակոբյանը` 11 822, Սամվել Հարությունյանը` 1 492, ՀԱԿ-ից Վարազդատ Վարդազարյանը` 1 190 ձայն:

Թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված Վահե Հակոբյանը հավաքել է 22 հազար 751, ՀՅԴ-ից Գագիկ Գեւորգյանը` 8 034, ՀԱԿ-ից Դավիթ Մաթեւոսյանը` 1 795, անկուսակցական Նարինե Մովսիսյանը` 1 240 ձայն:

Թիվ 39 ընտրատարածքում ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանն ունի 20 833, ՀԱԿ թեկնածու Ավետիկ Ավետիսյանը` 7 356 ձայն:

Թիվ 40 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Մարինե Մարաբյանը հավաքել է 25 400, անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը` 6 890 ձայն:

Թիվ 41 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանն ունի 17 203, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանը` 8 610, ՀԱԿ թեկնածու Սպարտակ Հարությունյանը` 3 652, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 2 372 ձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031