Երեկ` մայիսի 12-ին, Հայաստանի Եվրոպական ակյունում՝ Հյուսիսային պողոտայում, Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ նշվում էր Եվրոպայի օրը: Այս առթիվ կազմակերպվել էին միջոցառումներ, այդ թվում՝ լիտվական ժողովրդական երգերի կատարում, լիտվական պարեր, կրթական ծրագրերի ներկայացում, վիկտորինա, եվրոպական խոհանոցի համտես, ֆրանսիական կարաոկե…
Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, կային նաև հյուրեր, այդ թվում՝ Եվրոպական երկրների դեսպանատներից ներկայացուցիչներ, որոնց հետ ներկաները հնարավորություն ունեին շփվելու և ուղղելու իրենց հարցերը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնչությամբ:
«Ես չգիտեի, որ առհասարակ նման տոն կա, բայց երբ ֆեյսբուքից իմացա ինձ շատ հետաքրքրեց ու եկա, տեսնելու, թե ինչպես կանցնի այս օրը, և սպասվածից ավելի հետաքրքիր էր, ծանոթացա լիտվական պարերի հետ, հաճելի ժամանակ անցկացրեցի», – ասում է միջոցառման մասնակից 19-ամյա Հեղինե Մարտիրոսյանը:
Միջոցառումը ներկայացնելու պատիվը տրված էր հաղորդավար Արսեն Գրիգորյանին, ով բացման խոսքից հետո բոլորին բարի ժամանց մաղթեց և նշեց, որ հետաքրքիր օր է սպասվում:
Սովորաբար Եվրոպայի օրը նշվում է մայիսի 9-ին, սակայն մենք այն փոքր – ինչ ուշ ենք տոնում: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը ևս նշում է այն տոնը:
Տիգրանուհի Թասլակյան