Գվատեմալայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ է մտնելու 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:
Հայ ծանրորդի 17 տարին էլ դեռ չի լրացել եւ նա տարիքով ամենակրտսերն է այս քաշային կարգի «A» խմբում հանդես եկող 13 մասնակիցների մեջ: Չնայած դրան, հայ մարզասերներն Անդրանիկից հաջող մրցելույթներ են ակնկալում, որոնց մասին կտեղեկանանք ուշ, քանի որ պայքարն սկսվում է տեղի ժամանակով 20:00-ին, իսկ Հայաստանի եւ Գվատեմալայի միջեւ ժամային տարբերությունը շատ մեծ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ