«Արսենալի» նախկին հարձակվող Տյերի Անրին Լոնդոնի իշխանությունների հետ $10 միլիոն արժողությամբ իր տունը քանդելու եւ նրա տեղում հատակից մինչեւ տանիք բարձրացող եռահարկ ակվարիումով առանձնատուն կառուցելու համաձայնություն է ձեռք բերել:
Ներկայումս «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբում հանդես եկող Անրին իր այս ցանկությունը հիմնավորել է նրանով, որ հին տան առաստաղը ցածր է, սենյակները՝ նեղ, իսկ ցերեկային լուսավորությունը՝ թույլ:
Նրա այս մտահղացմանը դեմ են հարեւանները, սակայն Լոնդոնի իշխանությունների համաձայնությունն արդեն կա եւ դժվար թե շինարարությունն սկսելուն որեւէ բան խանգարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ