Հարավկորեացիները ցնցված են մի խումբ բուդդայականների վարքագծով:
Հոգեւոր ծառայությունը կատարելուց հետո ութ բուդդաներ տեղի շքեղ հյուրանոցներից մեկում համար են վարձել եւ զվարճացել հոլիվուդյան ֆիլմերի բոլոր կանոններով՝ խմիչք, ծխախոտ, թղթախաղ, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Ընդորում, խաղադրույքի ընդհանուր գումարը կազմել է շուրջ $ 1 միլիոն:
Ավելի ուշ, երբ հոգեւոր հայրերից մեկին հարցրել են, թե նրանց որտեղի՞ց այդ փողերը, պարզվել է, որ դա եղել է հավատացյալների նվիրատվություններից գոյացած գումարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ