Այսօրվանից Orange –ի բոլոր 75 խանութները հաճախորդներին կսպասեն UEFA EURO 2012TM-ի ֆուտբոլային նվերներով: Միանալով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների 4000, 6000, 10000 կամ 20000 սակագնային պլաններին 12 կամ 24 ամսով` բաժանորդները նվեր կստանան UEFA EURO 2012TM լավագույն ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ, սեղանի խաղ, “չեմպիոնական գավաթ”, ինչպես նաև այլ նվերներ` ներառյալ EURO 2012-ի Tango 12 գնդակ: Նվերների քանակը սահմանափակ է:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
R