Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումներ ԿԸՀ-ում

Մայիս 12,2012 21:25

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է 06.05.2012թ. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 01.04.2012թ-06.05.2012թ. ժամանակահատվածի համար:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ գրանցված բոլոր ութ կուսակցություններն ու կուսակցությունների մեկ դաշինքն սահմանված կարգով և ժամկետներում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացրել երրորդ հայտարարագրերը, որոնց տվյալները համադրվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկատվության, ինչպես նաև հայտարարագրերում ամրագրված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ: Ներկայացվել է նաև տեղեկատվություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեքների ընդհանուր չափի, այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված` հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի վերաբերյալ:

Արտահերթ նիստում քննարկվել են նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանի, քաղաքացի Ռուբեն Թորոսյանի և Ի. Հարությունյանի դիմումները:

 ԿԸՀ մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031