«Այսօր Գավառում տեղացած երկարատեւ կարկուտը ոչ մի լուրջ ավերածություն ու վնաս չի հասցրել»,- «Առավոտն »-ին ասաց ՀՀ Գեղարքունիքի ԱԻՆ վարչության պետ Մարտին Բարսեղյանը:
Այսօր 13:30-ից սկսած շուրջ մեկ ժամ Գավառում տեղացել է հորդառատ անձրեւ` ուղեկցված երկարատեւ կարկուտով:
Չնայած բնակիչների անհանգստությանը` կարկուտը ոչ մի ավերածություն չի արել, չի վնասել նաեւ գյուղատնտեսությանը, որովհետեւ երկարատեւ անձրեւների պատճառով երկրագործները հիմնականում չեն սկսել ցորենի եւ կարտոֆիլի գարնանային ցանքը:
Կարդացեք նաև
Անի ՊՈՂՈՍՅԱՆ