Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ