«Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառք չի բաժանել , ու կաշառք բաժանելու մասին խոսում են այն կուսակցությունները, որոնք ամենաշատն են դրա մեջ թաթախված»,- այսօր ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Այն, որ երեկ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ընտրակաշառք բաժանելու հարցում էլ մեղադրեց Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), տիկին Աճեմյանը Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց իրենց նկատմամբ ՀԱԿ-ի բացասական տրամադրվածությամբ. «ՀԱԿ-ը թիրախ է մեզ ընտրել ու անվերջ մեր դեմ է աշխատում, բայց դա այնքան էլ արդարացի չէ»: ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում էլ նկատել է առաջխաղացում. «Կարողանում են ինչ-որ միավորումներ ձեւավորել, հայտարարություններ անել, բայց չեմ կարծում , որ դրա տակ ինչ-որ լուրջ հիմքեր կան… «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես թշնամի, թիրախ մեզ չի կարող ընդունել, ընտրություններում էլ նա մեզ թիրախ չի ընտրել,այլ՝ մրցակից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև