Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե Վարդան Աբրահամյանն է, այլ Վարդան Ավանեսյանը

Մայիս 12,2012 13:30

«Առավոտի» մայիսի 9-ի «Միջին խավի պաշտոնյաները վարկաբեկում են կառավարությունը» հրապարակման մեջ անդրադարձել էինք գործարար Սուսաննա Մարտիրոսյանի այն խնդրին, որ պետական որոշ կառույցներն ու դատարանները խոչընդոտում են իր փոքրիկ բիզնեսի գործունեությանը: Հոդվածում մասնավորապես՝ նշված էր, որ տիկին Սուսաննայի բիզնեսի հետ կապված գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, եւ տիկինը հրապարակմամբ մտավախություն էր հայտնել, որ դատարանը կողմնակալ որոշում կկայացնի, քանի որ «հակառակորդ» կողմի իրավաբանի ամուսինը Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանն է: Հոդվածը հրապարակելուց հետո տիկին Սուսաննան մեզ տեղեկացրեց, որ սխալմամբ է նշել պարոն Աբրահամյանի տվյալները: Տիկնոջ վստահեցմամբ՝ «հակառակորդ» կողմի իրավաբանի ամուսինը ոչ թե Վարդան Աբրահամյանն է, ինչպես գրված էր նյութում, այլ Վճռաբեկ դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031