Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական մասնաշենքում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտը, որում սպիտակներով խաղում էր գործող չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Անանդը, 24-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:
Գլխավոր մրցավար, հայաստանցի Աշոտ Վարդապետյանն ուղիղ 15:00-ին գործի դրեց ժամացույցը, սակայն Անանդի փոխարեն, բայց նրա ցուցումով, առաջին քայլը կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Այսօր նույն ժամին մրցակիցները խաղատախտակի առջեւ կնստեն երկրորդ անգամ: Սպիտակներով խաղալու է իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ