Ռուսական լրատվամիջոցների վկայակոչմամբ, Apple ընկերության համահիմնադիր Ստիվ Վոզնյակը ավստրալական Փերթ քաղաքում անցկացված բիզնես-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ տանը գերարագ ինտերնետ չունի: Մի պահ լռություն, ապա համակարգչային արդյունաբերության առաջնորդներից մեկը դանդաղ կրկնել է նրա խոսքերը. «Ես՝ Ստիվ Վոզնյակս, տանը գերարագ ինտերնետ չունեմ»: Վոզնյակի բացատրության համաձայն, ինքն ապրում է Կալիֆորնիայի Լոս-Գատոս քաղաքի կենտրոնից 1կմ հեռավորության վրա: Քաղաքում գերարագ ինտերնետի մենաշնորհ է: Ինտերնետին միանալ հնարավոր է մալուխի միջոցով, սակայն Վոզնյակը կաբելային միացում չունի: 50 ընկերություններից մեկը նրան ինտերնետ է տրամադրվել DSL-ով՝ թվային բաժանորդագրության գծով: Դրանք բոլորն աշխատում են տեղի հեռախոսային օպերատորի՝ Horizon-ի միջոցով, որը Վոզնյակի խոսքով՝ երկրում վատագույններից է: Արդյունքում՝ Վոզնյակը տանը գերարագ ինտերնետ չունի:
Ամերիկացի բիզնեսմենը իր խոստովանությունն արել է այն պահին, երբ խոսքը գնում էր Ավստրալիայի կառավարության ծրագրերի մասին, ըստ որի, նախատեսվում են երկրի առանձնացված բնակավայրերում մալուխային ինտերնետի ապահովում, որը թույլ կտա բարձրացնել ինտերնետի միացման արագությունը:
Վոզնյակը ծրագրերին գնահատական չի տվել, սակայն ասել է, որ այդպիսի շրջաններում առավել հարմարավետ է առանց մալուխի կապը:
Արամ Արարատյան