Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ ր տարիքից են աղջիկները հագնում կարճ շրջազգեստ,ամենահիմար 5 օրենքը սեքսի մասին

Մայիս 12,2012 12:02

Ո՞ ր տարիքից են աղջիկները հագնում կարճ շրջազգեստներ: Բրիտանական Debenhams ընկերության պատվերով ուսումնասիրություն է արվել աշխարհում, առավելապես Մեծ Բրիտանիայում, թե հիմնականում որ տարիքում են  առավել շատ կարճ շրջազգեստ  հագնում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արդեն 14 տարիկանից աղջիկները

ուզում են հագնել«մինի յուբկաներ», որի երկարությունը չի անցնում 46 սմ-ից: 16-ից հետո «յուբկաները» սկսում են կարճանալ մինչեւ 36 սմ, 19-ից հետո 32սմ:  Իսկ «ամենակարճ յուբկաների»  ժամանակաշրջանը համարվում է 23 տարեկանը, որի ժամանակ` երկարությունը   30սմ-ն է : Սակայն երբ երիտասարդ աղջիկները ունենում են լուրջ սիրային հարաբերություններ,  նրանց շրջազգեստի երկարությունը բարձրանում է 5 սմ-ով: Հաղորդում է`rybray.ru-ուն:

ԱՄՆ-ում էժանագին ատրճանակներն ունեն իրենց հասցեագրված հատուկ սլենգ` Saturday night special (Հատուկ շաբաթ գիշերվա համար): Համարվում է, որ էժան  ատրճանակները նման ձեւով կոչելը առաջացել է այն բանից, որ դրանք ամենաշատը օգտագործել են խանութների թալանման կամ փողոցային վեճերի ժամանակ, որոնք էլ հիմնականում եղել են շաբաթ գիշերներին:

Իտալիայի շատ բանկեր պանրի գրավի դիմաց առաջարկում են կրեդիտ գումարներ: Տվյալ բանկերում կան հատուկ բաժիններ, որտեղ միշտ խոնավ է` ( 17-20°С) եւ ( 90%)  պանրի լավ պահպանման համար: Որքան էլ, որ տարօրինակ է, բայց անգամ գրանցվել է դեպք, երբ բանկից գողացել են 570 հատ 38 կգ.-ոց պանրի կտորներ,ամեն մի կտորը 300 եվրո արժողությամբ:

Աշխարհում առաջին նոթբուքը` Grid Compass-ը, 1100 ստեղծվել է 1979թ.-ին ` NASA-ի պատվերով: Այն ուներ 320 × 200 ընդհանուր չափ եւ ընդամենը 340 կբ. հիշողություն:

Գվատեմալայում ինքնաթիռների համար նախատեսված ճանապարհը հատում է քաղաքային ճանապարհին: Մեքենաները, հետիոտները եւ ինքնաթիռների ընթացքը իրականացվում է լուսանշանների միջոցով: Նման խնդրի առաջացման պատճառը` ազատ տարածքների բացակայությունն է:

Նապոլեոն Բոնապարտը ծառայության չանցավ ռուսական բանակում միայն նրա պատճառով, որ այդ դեպքում ռուսական բանակում նրա ռազմական կոչումը կիջեցվեր մեկ աստիճանով:

Աֆրիկյան փղի հղիությունը կարող է մինչև 640 oր տևել: Ձագը սովորաբար ծնվում է 100կգ քաշով:

Բարսելոնա ՖԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է, ով 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում).

Չինական մշակույթում ընդունված է սկզբում նշել ազգանունը, ապա նոր անունը: Այսպես օրինակ` չինացի մեծագույն պետական և քաղաքական գործիչ, մաոիզմի հիմնադիրը և Չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե-Դունի անունը Ցզե-Դուն է, հետեւաբար ազգանունը`  Մաո:

Ամենահիմար 5 օրենքը սեքսի մասին (մաս 2)
1.ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում արգելվում է սեքսով զբաղվել խանութ մտնելիս:
2.Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում թույլատրվում է սեռական ակտի մեջ մտնել միայն մթության մեջ:
3.Բահրեյնում եթե գինեկոլոգը տղամարդ է, ապա նա պարտավոր է կնոջ օրգաններին նայել միայն հայելու արտացոլանքով:
4.Մինեսոտա նահանգում ամուսնուն արգելվում է ինտիմ կապի մեջ մտնել կնոջ հետ, եթե նրա բերանից սխտորի հոտ է գալիս:
5.Իսկ Մոնտանա նահանգում զույգը կկալանավորվի, եթե սեփական տան դիմաց սեքսով զբաղվի արեւի մայր մտնելուց հետո:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031