Լրահոս
Օրվա լրահոսը

Պարալիզացված կառավարում

Մայիս 12,2012 11:06

Ընտրությունների գրեթե ողջ ընթացքում թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր իշխանությունները փաստացի չէին գործում:

Պատգամավորներն ու նախարարներն աշխատանքի չէին գնում, գրեթե ամբողջությամբ դադարել էր տեղեկատվական հոսքը պետական գերատեսչություններից: Այնպիսի տպավորություն էր, թե ոչ միայն նախարարներն են արձակուրդ գնացել, այլեւ կառավարչական հիմնարկներ հանդիսացող` պետական մարմինների աշխատակազմերը:

Այս փաստացի պարալիզացման պատճառն այն էր, որ ողջ պետական կառավարման համակարգը ժամանակավորապես վերածվել էր իշխանության կուսակցության նախընտրական շտաբին կից ոչ ֆորմալ կառույցի` նրա ենթակայության տակ գերկենտրոնացնելով վարչական ողջ ռեսուրսը:

Թեեւ քվեարկությունն ավարտվել է, արդյունքներն արդեն պարզ են, իշխանությունը մեծ հաշվով լուծել է իր խնդիրը, սակայն պետական համակարգը չի շտապում վերադառնալ գործունեության բնականոն ռիթմին: Պետական մեքենան շարունակում է գործել իներցիայի ուժով: Հիմա էլ չեն աշխատում, որովհետեւ սպասում են նոր կառավարության ձեւավորմանը: Եվ սա ցույց  է տալիս, թե պետական կառավարման համակարգը ինչպիսի կախվածության մեջ է հայտնվել ոչ միայն քաղաքականությունից, այլեւ անձերից:

Երբ իշխանության թեւերի բնականոն գործունեության երաշխավորը հանդիսացող երկրի նախագահն ինքնամոռաց ընտրական պրոցեսների մեջ է մտնում` երկրորդական դարձնելով իր սահմանադրական գործառույթները, այլ բան ուղղակի չի էլ կարելի սպասել:

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031