Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադան

Մայիս 12,2012 10:24
Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց մայիսի 11-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 25 աշակերտ Երևանից, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2010 և 2011 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Լևոն Ստեփանյանը,Վիրաբ Գևորգյանը, Արամ Մկրտչյանը, Վահան Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը և Վարդգես Մամբրեյանը: Ժյուրիի նախագահն էր աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Մարիետա Գյուլզադյանը, Արարատ Եղիկյանը և Արեգ Միքայելյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս Էմիլիա Կարապետյանը, Հայկական մանկավարժական համալսարանի դասախոս Սերգեյ Ներսիսյանը, ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը և 2004թ. Միջազգային օլիմպիադայի հաղթող, ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող և «Քվանտ»վարժարանի ուսուցիչ Տիգրան Նազարյանը:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից,  աստղաչափությունից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցի(ՖՄԴ), «Քվանտ» վարժարանի, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի և Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վիրաբ Գևորգյանը («Քվանտ») և Արամ Մկրտչյանը (ՖՄԴ), II կարգի` Լևոն Ստեփանյանը («Քվանտ») և Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), III կարգի` Արսեն Վասիլյանը(ՀՊՃՀ), Գևորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ), Վարդան Ավետիսյանը (ՖՄԴ) և Հովսեփ Հարությունյանը («Քվանտ»), իսկ գովասանագրերի` Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Հրաչյա Քոչարյանը («Քվանտ»),Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) և Էլեն Խաչատրյանը (Շիրակացի ճ.):
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում: Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում:
  
Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031