Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենն իրոք արդեն հոգնեցուցիչ է

Մայիս 12,2012 09:44

Արդեն քսան տարի է՝ քվեարկությունից առաջ լսում եմ ընդդիմադիրների հավաստիացումները, թե ինչ միջոցներ են իրենք ձեռնարկելու ընտրակեղծիքների դեմ, ինչպես են պահելու ձայները, ինչպես են տեր կանգնելու ընտրողների քվեին: Իսկ քվեարկությունից հետո փաստորեն խոստովանում են սեփական անզորությունը եւ անկարողությունը՝  պնդելով, թե ձայները  կեղծվել են զանգվածայնորեն:

Արդեն քսան տարի է՝ քվեարկությունից առաջ լսում եմ իշխանավորների հավաստիացումները միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամության վերաբերյալ,  միշտ հատուկ աշխատանքային հատուկ խմբեր են ստեղծվում՝ ընտրախախտումներին հետեւելու համար: Սակայն քվեարկությունից հետո իրավախախտների նկատմամբ, ըստ էության, պատժամիջոցներ չեն կիրառվում՝ գործերը կարճվում են եւ այլն:

«Ինչ որ մի բան սխալ է,- արտասվելով ասում էր «Գտնված երազ» սքանչելի մուլտֆիլմի հերոսը՝  ծերուկը:- Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում: Եվ ես հոգնել եմ»: Ոնց եմ հիմա իրեն հասկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031