2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Ժառանգությունը» խորհրդարան մտավ ճիշտ այնքան մանդատով, որքան ներկայումս ունի ՀԱԿ-ը՝ 7 մանդատ: Այն ժամանակ Կոնգրեսին հետագայում մաս կազմած որոշ կուսակցություններ «Ժառանգությանը» քննադատում էր ու ստիպում հրաժարվել իր մանդատներից՝ ասելով, որ խորհրդարան գնալով՝ լեգիտիմացնում են ռեժիմն ու ավազակապետությունը:
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հիշեցնելով նախկին դիրքորոշումն այդ հարցում, փորձեց ճշտել, թե ինչո՞ւ հիմա իրենք, հայտնվելով նույն իրավիճակում, ամեն դեպքում վերցնում են իրենց մանդատները: «Փոքր թեմաներից եք խոսում»,- ի պատասխան ասաց Լեւոն Զուրաբյանն ու արագ հեռացավ:
Միասնական շտաբում, ինչպես տեղեկացրել ենք, պարոն Զուրաբյանը բացատրում էր, որ վերցնում են մանդատը՝ գողացած մանդատները հետ բերելու համար, որ ուզում են ժողովրդից գողացածը հետ վերադարձնեն, ոչ թե իրենց վերցրածն էլ հանձնեն գողերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև