Մի զավեշտալի պատմություն կա՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ կապված: Նա տարիներ շարունակ իր հարեւաններից մեկին անվանել է ենթադրենք Պողոս, բայց նրա անունը Պողոս չի եղել: Նրանք պարբերաբար հանդիպել են, իրար բարեւել, եւ միշտ Հրանտ Բագրատյանն այդ մարդուն Պողոս է անվանել: Միայն վերջերս այդ մարդը համարձակություն է գտել իր մեջ ու ուղղել Բագրատյանին՝ ասելով, որ Հրանտ ջան, իմ անունը Պողոս չի: Երբ Հրանտ Բագրատյանը զարմացել է, ասել է, բա ինչի՞ շուտ չէիր ասում, էս քանի տարի է՝ ես քեզ միշտ այդպես եմ կոչում՝ հարեւանը պատասխանել է. «Դե, այն ժամանակ վարչապետ էիր, ամաչում էի, հիմա ասեմ»:
Այս առնչությամբ երբ պարոն Բագրատյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ նման դեպք է եղել՝ ի պատասխան՝ նա հետաքրքրվելով, թե «ո՞վ է պատմել»՝ ծիծաղելով հեռացավ:
Հ.Գ. Լավ է էդ մարդը հասցրել է ասել իր իսկական անունը, որովհետեւ, ինչպես գիտենք, հիմա էլ Բագրատյանը ՀԱԿ-ից մանդատ է ստանում, ու համաձայնվեք, պատգամավորին էլ մի քիչ էն չի ասել, որ սխալվում ես: