Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ն կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում

Մայիս 11,2012 20:06

Աժ ընտրությունների ժամանակ Գյումրիում համատարած բաժանվող  ընտրակաշառքը անչափ ազդել է  Գյումրիի անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանի նյարդերի վրա, ուստիև նա որոշել է այսուհետ խայտառակել ընտրակաշառք վերցնողներին: «Քանի որ ես հստակ գիտեմ մեխանիզմները, որոնցով ընտրակաշառքը հասնում է իր հասեցատիրոջը, գիտեմ ով է բաժանում, ոնց է  բաժանում, ես որոշել եմ ստեղծել մի խումբ, որը կվերահսկի ընտրությունները ներսից, այսինքն ընտրակաշառքի բաժանելու պահը: 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ մենք   հեռուստատեսությամբ հեռարձակում էինք բոլոր այն գործընթացները, որոնք կատարվեցին ընտրաշառք բաժանելուց, էդ ժամանակ մենք փակում էինք մարդկանց դեմքերը, որպեսզի վնաս չտանք նրանց: Դեպքերը շատ-շատ էին այդ ժամանակ, հետո տեսանք, որ սա օգուտ չտվեց, և վերջին ընտրությունների ժամանակ մենք արդեն ցույց տվեցինք մարդկանց դեմքերը, որպեսզի մարդիկ սթափվեն ու հասկանան, որ շատ վատ արարք են անում»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Ըստ նրա, այս մեթոդը արդեն իսկ տվել է իր արդյունքը, վերջին օրերին նկարահանելով Շառլ Ազնավուրի հրապարակում «գազելի» մեջ ընտրակաշառք վերցնող քաղաքացիներին ու ցուցադրելով, նրանցից շատերը ծանոթներ են մեջ գցել ու ուղարկել հեռուստատեսություն, որպեսզի իրենց դեմքը հանեն տեսանյութից: ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ պատմելով,  արդեն 10 հոգի մոտեցել   են իրեն` «մեղայականով», թե իրենք պատահաբար էին հայտնվել «գազելում»: «Եղել է դեպք, երբ այդ տեսանյութը դիտելուց հետո ամուսինը Ռուսաստանից զանգահարել է կնոջը, նախատելով, թե ես քի՞չ փող եմ ուղարկել, որ դու գազելի դուռը կանգնել, ինչ-որ փող ես առել»: Վահան Խաչատրյանի ասելով, իրենք նախևառաջ հորդորելու են մարդկանց չվերցնել ընտրակաշառք, քանի որ դա պախարակում է մեր երկիրը, իսկ նրանք, ովքեր չեն հասկանա, ԳԱԼԱ-ն նրանց կտա «ոստիկանության ու դատախազության բերան»: Ըստ մեր զրուցակցի, ընտրակաշառքը գնալով ահագնացող չափերի է հասնում, իսկ սա ազգի ամոթն է : «Վերջերս մի կին եկավ իմ մոտ ու բողոքեց` ասելով`ինչու՞ եք ինձ ցուցադրել ընտրակաշառք վերցնելուց, և երբ նրան բացատարեցի, որ դա քրեորեն պատժելի է, մի արեք, կգնաք, կնստեք, տիկինը ինձ ասեց, թե կուսակցության ղեկավարներից մեկը հեռուստատեսությամբ կոչ է արել` գնացեք, վերցրեք ու ձեր ուզածին քվեարկեք: Ես ստիպված եղա բացատրել, որ էդ կուսակցության ղեկավարը չի գնալու քո տեղը նստի: Սա սկզբից պետք է էդ մարդկանց բացատրվի, որ էդպիսի կոչեր չանեն, մարդկանց քրեական հանցագործության կդրդեն, վերջը դու հանրային ֆիգուրա ես ու քո ասածը մարդկանց վրա ազդում է»:

Հեռուստատեսության  սեփականտիրոջ խոսքերով, ԳԱԼԱ-ն այնպես կանի, որ իրենից վախենան: «Եթե չեն վախենում դատախազությունից, ոստիկանությունից, գոնե կվախենան մեզանից: Ես չէի ուզենա ոստիկանի կամ դատախազի դերը ստանձնենք, բայց ի՞նչ անենք, ինչ-որ մի կերպ պե՞տք է պահպանել մեր երեխաների ապագան, ստիպված էդ գործն էլ ենք անում», -ամփոփեց մեր զրուցակիցը:

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031