Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Եսայան. «Եկել եմ Ստամբուլ՝ Հրանտ Դինքի երազանքն իրականացնելու համար»

Մայիս 11,2012 19:47

Ստամբուլի «Լյուֆթի Քիրդար» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման կենտրոնում այսօր կայանալու է փոփ երգերի հայ կատարող Նունե Եսայանի համերգը:

Նունե Եսայանի համաձայն, այս համերգը եղել է Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի ամենամեծ երազանքներից մեկը:

«Հուրիեթ» թուրքական պարբերականի վկայությամբ, կատարողը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «սահմանները քաղաքական պատճառներով փակ են, սակայն մեր սրտերն են բաց»:

«Չեմ կարծում, որ երաժշտության համար սահմաններ գոյություն ունեն», – պարբերականին տված հարցազրույցում նշել է Եսայանը՝ ասելով նաև, որ ինքը չի ճանաչում Թուրքիան և թուրքերին, ինչպես նաև պոլսահայությանը, և անհանգստանում է այն բանի համար, թե հանդիսատեսն ինչպես կընդունի իր համերգը:

«Ստամբուլում ես անցկացնելու եմ չորս օր: Իմ մոտ ձևավորվել է Ստամբուլի մտովի մի պատկեր և չգիտեմ, արդյոք քաղաքը կհամապատասխանի այս պատկերին, թե ինձ ընդհանրապես շատ տարբեր անակնկալներ են սպասում: Բոլոր զբոսաշրջիկների նման, նախ և առաջ ցանկանում եմ տեսնել Սուրբ Սոֆիայի տաճարն ու Թոփքափի պալատը», – ասել է հայ երգչուհին:

Նունե Եսայանը նախկինում հայտնել էր, որ Թուրքիայում իր ելույթը 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի ամենամեծ երազանքներից է եղել:

«Ես եկել եմ Ստամբուլ՝ այս երազանքն իրականացնելու նպատակով», – ասել է երգչուհին:

«Թշնամանքի զգացումն անիմաստ է. նոր սերունդն այլևս չի մտածում հին սերունդի նման: Այո, Հայոց ցեղասպանությունը հսկա ցավ է պատճառել հայ ժողոցրդին, սակայն այն չի կարող կանխել դեպի ապագա նայելու մեր ձգտումը», – նշել է Նունե Եսայանը:

Հարցազրույցում երգչուհին հետաքրքրություն է հայտնել նաև մասնակցելու թուրք կատարողների հետ համատեղ համերգին ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում և ասել, որ նման համերգը պետք է նվիրված լինի խաղաղ ապագային, որը նա «իրական հաղթանակ» է անվանել:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031