Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրություններում հաղթեց «Խաղող» կուսակցությունը

Մայիս 11,2012 18:54

Հայաստանում ԱԺ-ի ընտրությունները վերջացել են, բայց քաղաքական այդ մթնոլորտը դեռ շարունակվում է: Այսօր էլ Երևանի պետական համալսարանում էին ընտրություններ, որոնք կազմակերպվել էին ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ուսանողական խորհրդի կողմից: ՈւԽ նախագահ Ալեքսանդր Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է ուսանողներին օգնել վաղ հասակից փորձ ձեռք բերելու մեջ. «Կարողանան պատկերացնել, թե ինչպես են կուսակցությունները ստեղծվում, ինչպես կարելի է ընտրել կարգախոս, ինչպես գրել նախընտրական ծրագիր կուսակցության համար»:

Կուսակցությունները վեցն էին` «Վաղվա առաջնորդներ», «Լուսավոր ապագա», «Հայաստանի սոցիալիստական», «Խաղող», «Ապագայի աստիճաններով» ու «Մարտնչող երիտասարդություն»: Միջոցառումն անցկացվեց չորս փուլով: Առաջին փուլում կուսակցությունները ներկայացրին իրենց պատմությունը, իսկ երկրորդում` իրենց կարգախոսը, տարբերանշանը, պաստառը: Նախընտրական ծրագրի ներկայացումը եղավ երրորդ փուլում: «Վաղվա առաջնորդների» ծրագիրը վերաբերվում էր բանակում իրագործվելիք փոփոխություններին, արտագաղթի վերացմանը: Հանդես էր գալիս «Դուք եք մեր ուժը» կարգախոսով: «Լուսավոր ապագան» էլ խոստանում է երկրի տնտեսության զարգացում ու սոցիալական արդարություն, նրա կարգախոսն էր` «Ձեր լուսավոր ապագան` մեզ հետ»: Հայաստանի սոցիալիստների նախընտրական ծրագրում կարևորվում էր կրթական ու գիտական ոլորտի զարգացումը, չեզոք ապարատի ձևավորումն ու տարածքների համաչափ զարգացումը: Նրանք ունեն նոր հայացք դեպի ապագա: Կարգախոսն էլ էր այդպես: Հայաստանում դնել բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մշակույթի սկիզբ. սա «Խաղող» կուսակցության առաջարկն էր, կարգախոսն էլ` «Միասին կարող ենք»-ն էր: «Մարտնչող երիտասարդությունն» էլ մարտնչելու է հանուն նոր ու միասնական Հայաստանի համար: Նախընտրական ծրագրում նրանք նպատակահարմար էին գտել Շուշիում ուսանողական քաղաքի կառուցումը, ինչպես նաև` Ղարաբաղի տարածքների օգտագործումը` գյուղատնտեսության համար:

Նրանց բոլորին տրվեց 5-7 րոպե խոսելաժամանակ: Ամեն ելույթից հետո ժյուրին տալիս էր իր գնահատականը: Ժյուրին կազմում էին` ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, քաղաքագիտական ամբիոնի վարիչներ, հայտնի քաղաքագետներ Գարիկ Քեռյանը ու Աշոտ Ենգոյանը: Ժյուրիի նախագահը պարոն Ենգոյանն էր:

Թեև այս ընտրություններում ընտրող էլեկտորատին ջեմ կամ ընտրակաշառք չբաժանվեց, բայց միևնույնն է` ամեն ինչ անցավ ընտրություններին բնորոշ լարվածությամբ: 33 միավորով հաղթող ճանաչվեց «Խաղող» կուսակցությունը, երկրորդ ու երրորդ տեղերում «Հայաստանի սոցիալիստական» (29.2 միավոր) ու «Լուսավոր ապագա» (19 միավոր) կուսակցություններն էին:

Քաղաքագիտական ամբիոնի վարիչ, հանձնաժողովի նախագահ Գարիկ Քեռյանի կարծիքով, մեր երկրի կառավարման մեջ երիտասարդների դերը մեծ է, իսկ մասնակցիները կարող են անել դա:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031