Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ն այսօրվա նիստում հրապարակեց մայիսի 6-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններին Կապանի եւ Մեղրու տարածաշրջանում մասնակցել է ընդհանուր 57 հազար 600 ընտրողից՝ 41 հազար 74-ը: ԲՀԿ-ն հավաքել է 9 հազար 964 քվե, «Ժառանգությունը»` 1253, ՀԱԿ-ը` 1636, ՀՅԴ-ն՝ 2 հազար 527 ձյան; Ամենաշատ ձայներ հավաքել է Հանրապետական կուսակցությունը` 21 հազար 713 քվե, ՕԵԿ-ի օգտին քվեարկած ձայների թիվը կազմում է 1829, իսկ ամենաքիչ ձայները բաժին են ընկել Կոմունիստական կուսակցությանը` 422:
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններից մեծամասնական ընտրակարգով ընդհանուր 49 հազար 771 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 35 հազար 315-ը: 1114 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Դաշնակցական պատգամավորության թեկնածու Գագիկ Գեւորգյանին կողմ է քվեարկել 8 հազար 34 բնակիչ, առավելագույն ձայներ հավաքել է ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը` 22 հազար 751 քվե, անկուսակցական Դավիթ Մաթեւոսյանը` 1795 եւ միակ կին պատգամավորության թեկնածու, անկուսակցական Նարինե Մովսիսյանը հավաքել է 1240 ձայն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ ընտրատարածքից ընտրված ճանաչեց առավելագույն ձայներ ստացած Վահե Հակոբյանին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ