Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե «Ժառանգությունը» խոստանա սատարել Սերժ Սարգսյանին` ՀՀԿ-ն կհամագործակցի

Մայիս 11,2012 16:33

ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` ընտրություններին գերազանց հաջողություն արձանագրելու առիթով: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից: Նրա խոսքերով` «Ուիլֆրիդ Մարթենսի շնորհավորանքը մի կողմից ցույց տվեց եվրոպական քաղաքական վերնախավի եւ եվրոպական քաղաքական ինստիտուտների գոհունակությունը` անցած ընտրությունների որակի հետ կապված, վերահաստատեց պատրաստակամությունը աշխատել Հայաստանի հետ բարեփոխումների շարունակականության ուղղությամբ: Մյուս կողմից, այդ շնորհավորանքը նաեւ տրամաբանական շարունակությունն էր Հանրապետական կուսակցության համագումարին հղած իր ուղերձի, որտեղ համապատասխան քաղաքական շեշտադրումներն օրգանապես կապված են նաեւ Հայաստանի քաղաքական օրակարգի հետ»:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի հետ ԵԺԿ դիտորդ անդամ է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, ուստի մեր հարցին` տեսնո՞ւմ եք «Ժառանգությանը» Ձեր կոալիցիայում, թե՞ չէ` պարոն Աշոտյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ կոալիցիայի ստեղծման կարեւորագույն ելակետերից մեկը լինելու է գալիք նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության թեկնածուին սատարելու հարցը: Եթե «Ժառանգություն» կուսակցությունը դուրս կգա նման քաղաքական պլատֆորմով` պատրաստակամություն հայտնելով սատարել Սերժ Սարգսյանին գալիք նախագահական ընտրություններին, կարծում եմ, որ իրենց եւ մեր համագործակցության հեռանկարները կընդլայնվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031