Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ ԵՄԱ նախագահի՝ «Կենտրոնի» նկատմամբ ընտրանքային մոտեցում է ցուցաբերվում (Ձայնագրություն)

Մայիս 11,2012 16:29

Երեւանի մամուլի ակումբը համամիտ է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա որոշմանը, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը մայիսի 6-ին հակաքարոզչություն է իրականացրել: «Տվյալ դեպքում, ակնհայտ խախտում էր, դժվար է վիճել ՀՌԱՀ-ի հետ, որովհետեւ ցանկացած եթերով՝ ուղիղ, թե ոչ ուղիղ, քարոզչություն իրականացնելը՝ կամ կողմ, կամ դեմ, արգելվում է օրենքով ու պատասխանատվություն է ենթադրում»,- Aravot.am-ին ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքերով, իրենց մշտադիտարկման արդյունքում, բացի «Կենտրոն» հեռուստաընկերությունից , այլ հեռուստաընկերությունների կողմից օրենքի ակնհայտ խախտում չեն արձանագրել:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսդրությունը խախտելու ու կուսակցություններին ոչ հավասարաչափ լուսաբանելու «Կենտրոնի» նկատմամբ ՀՌԱՀ-ի 2-րդ վարչական վարույթին, պարոն Նավասարդյանը լրացուցիչ պատիժ կիրառելու իրավական հիմքեր չի տեսնում .«Օրենքը հստակ չի սահմանում՝ որն է հավասարակշիռը, որն է անհավասարակշիռը: Իսկ մեր մշտադիտարկման արդյունքներով, գրեթե բոլոր հեռուստաընկերություններում այս կամ այն չափով անհավասարաչափություն կար: Օրենքի այդ կետի կիրառումը միայն այն դեպքում ընդունելի կլիներ, եթե զուգահեռաբար լինեին ապացույցներ, որ հեռուստաընկերությունը հավասար պայմաններ չի ստեղծել կուսակցությունների ու թեկնածուների համար: Բայց եթե այսպիսի ապացույցներ չլինեն՝ պատիժների կիրառումն անընդունելի է ու միայն կվկայի, որ ՀՌԱՀ-ի կողմից քաղաքական հողի վրա ընտրանքային մոտեցում կա տարբեր լրատվամիջոցների նկատմամբ»:

VOICE135

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031