«Ափսոսում եմ, շատ ափսոսում եմ: Դեռ երեկ էր նա ինձ տեղյակ պահել»,- այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից:
«Կրկին ափսոսում եմ»,- եղավ արձագանքը հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում այն հեռանկարին, որ «Հանրապետությունը» հնարավոր է լքի նաեւ ՀԱԿ-ը:
Այլ հարցերի մեր զրուցակիցը չցանկացավ պատասխանել. «Առայժմ այսքանը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Ի դեպ, տեւական ժամանակ է Aravot.am-ը փորձում է «Հանրապետություն» կուսակցության եւ նրա նախագահի քայլերի մասին մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներից: Մեր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան են մնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ