Երևան, 10 մայիսի, 2012թ.
Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Facebook մրցույթի հաղթողը: Նա Երևանում բնակվող 20-ամյա Սարգիս Բաղդասարյանն է, որը գրել էր ստատուս հետևյալ բովանդակությամբ. «ԿԱՆՆ. Կինոարվեստը հավերժացնող, հանճարների օրրան և միշտ երիտասարդ՝ ինչպես նրա ոսկեփայլ արմավենին: Իսկ Orange-ը` իմ երազանքներն իրականացնելու, ոգեշնչելու, և կինոյի այդ հեքիաթային շքահանդեսին ներկա լինելու միակ հնարավորություն ընձեռողը»: Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Orange-ի գլխավոր խանութում արարողության ժամանակ Սարգիսին հանձնեց բաղձալի մրցանակը` Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Սարգիսը Կաննում կլինի մայիսի 24-ին:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները ունեին հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ էր մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված « ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը: Ամենաշատ Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասը ստատուսները ներկայացվեցին Orange-ի ժյուրիին, որն էլ ընտրեց դրանցից լավագույնը:
Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մանսակիցները, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացան անակնկալ նվեր Orange-ի և « Մոսկվա » կինոթատրոնի կողմից. երկու հոգու համար կինոյի բաժանորդագրություն վեց ամսով:
Կարդացեք նաև
«Շնորհավորում ենք բոլոր տասը հաղթողներին և հատկապես Սարգիսին: Շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր մասնակցեցին` հավատալով, որ անհավանական բաները հնարավոր են Orange-ի հետ, խաղացին և իրենց հետաքրքիր ու գեղեցիկ ստատուսներով տասը օր շարունակ պայքարում էին իրենց երազանքի համար: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին մասնակցում էին ընդհանուր թվով 176 մասնակից, որոնք բոլորը միասին հավաքել են 13,088 քվե-like, որից միայն 7,670-ը` լավագույն տասնյակը:
Հիշեցնենք, որ Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի ի վեր, իսկ Հայաստանում արդեն երրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես VIP հյուր:
R