Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը 1 միլիոն արժեցավ «Կենտրոնի» համար (Տեսանյութ)

Մայիս 11,2012 14:33

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր 1 միլիոն դրամի վարչական պատասխանատվության ենթարկեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը: Հանձնաժողովը հակաքարոզչություն էր համարել մայիսի 6-ին հեռուստաընկերության «էպիկենտրոն» լրատվականով, ուղիղ եթերով հեռարձակված ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը. «Ամենակարեւոր գործոնը ընտրություններին մասնակցությունն է, ու մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ ընտրողներին՝ միակ ձեւն այս ընտրակեղծիքների դեմն առնելու այն է, որ բոլորդ ակտիվորեն մասնակցեք ընտրություններին ու ձեր ձայնը որեւէ դեպքում չտաք ընտրակեղծարարության կազմակերպիչներին ու գլխավոր հանցագործներին՝ Հանրապետական կուսակցությանը»:

Հանձնաժողովը լսեց հեռուստաընկերության իրավաբան Արա Սաղոսյանի հակափաստարկները, բայց դրանք հիմնավորված չհամարեց: 

«Կենտրոնին» տուգանեցին հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ: Հեռուստաընկերությունը կարող է բողոքարկել հանձնաժողովի որոշումը 15- օրյա ժամկետում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031