Մաշտոցի պուրակի ակտիվիստ Եղիա Ներսիսյանի խոսքերով, օրերս, երբ իրենց ակտիվիստների խմբով այցելել են իրենց զորակցությունը հայտնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց արդեն քանի օր հացադուլի նստած
Արտավազդ Վարդանյանին, այնտեղ հանդիպել են նաեւ ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին, որը ի պատասխան Արտավազդ Վարդանյանի այն պնդմանը, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրեն թույլ է տվել մեկ վրան տեղադրել, ասել է` « Մարդու իրավունքների պաշտպանը օրենքը չգիտի»:
Նշենք, որ ԿԸՀ-ի դիմաց վրան տեղադրել ցանկացող հացադուլավոր քաղաքացուն ոստիկանությունը խոչընդոտում է` չկարողանալով օրենքով հիմնավորել իր այդ արգելքի նպատակը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ