Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն մանդատները վերցնում է՝ բյուրեղանալու եւ առաջ գնալու համար

Մայիս 11,2012 13:41

«Մենք, իհարկե, կոալիցիայի մեջ չենք մտնի»,- այսօր միասնական շտաբում հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը. «Մեռանք ասելով՝ ընտրական իրավունքը եթե չեք պաշտպանում, չեք պաշտպանվի օրենքով»: Հարցին՝ ՀԱԿ-ի հետ համագործակցություն տեսնո՞ւմ եք ԱԺ-ում՝ պատասխանեց. «Ո՞վ ասեց, որ փողոցը բացառվելու է, եթե մտնենք ԱԺ: Իշխանություններն ուզում են, որ խորհրդարանից դուրս գանք, համարեն պարտվել ենք, մյուս մասն էլ երկրից դուրս գան»: Դաշնակցության համար կարեւոր չի մանդատների քանակը: Չենք եղել, մի հոգի է եղել, դրանից պայքարը չի դադարել. «Ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիք, դրանից կարելի է վերաիմաստավորել մեր պայքարը, հասկանալ պրոբլեմները որտեղ են: Մենք էլ երեւի մեր սխալները կուղղենք, կբյուրեղանանք, կգնանք առաջ: Ժողովուրդն էլ մեր պայքարը կտեսնի, կհասկանա, որ նվիրյալներ կան, այս հիասթափված վիճակից դուրս կգա, սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա»: Նա ասաց, որ ՀՅԴ-ի դուրս գալուց հետո անընդհատ առաջարկում են մտնել կոալիցիա, բայց իրենց սկզբունքային դիրքորոշումն այլ է: Aravot.am-ի հարցին՝ վերլուծություններ կան, որ ԲՀԿ-ի ձայները ընդդիմության հաշվին են ավելացել, մասնավորապես՝ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի, համաձա՞յն եք դրա հետ՝ Հմայակ Հովհաննիսյանը Ռուստամյանից առաջ ընկնելով՝ պատասխանեց. «Դրանք խառնակիչների կարծիքներն են, ի՞նչ կարեւոր է, թե ով քանի մանդատ ունի, եթե որոշումները միայնակ են կայացվում»: Իսկ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝«երբ գլոբալ գործոնը գիտես որն է, ընկնել ինչ-որ մանր դետալեր ման գալ, դա նշանակում է պարզապես անիմաստ տեղը փնտրել մի բան՝ թողնելով հիմնական դաշտը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031