Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԿԵ-ում շահագործման է հանձնվել նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան

Մայիս 11,2012 13:22

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսում է գործել ԿՎԼ-Պ2.1 նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորիան: Վագոնը գնվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում և արտադրված է Ռուսաստանի Տեղեկատվական և տրանսպորտային համակարգերի գիտաարտադրական կենտրոնում (ԻՆՖՈՏՐԱՆՍ – ИНФОТРАНС):

«ԿՎԼ-Պ2.1 նախատեսված է մինչև 120 կմ/ժամ արագության պարագայում ռելսերի վիճակի ավտոմատացված հսկողության և գնահատման համար: Հատկանշական է, որ տեխնիկան կարող է աշխատել ցանկացած եղանակին՝ ինչպես անձրևի, ձյան, մարախուղի, այնպես էլ ցածր ջերմաստիճանի, ռելսերի սառցակալման ժամանակ», – ասաց ՀԿԵ ՓԲԸ-ի ենթակառուցվածքի «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնի պետ Անդրեյ Ելիզարովը:

Գծաչափ վագոն-լաբորատորիան, մասնավորապես, իրականացնում է ռելսերի վիճակի հիմնական ցուցանիշների ախտորոշումը, սահմանում է գծի հիմնական չափորոշիչները, իրականացնում է գծի վիճակի վիճակագրական վերլուծությունը 1 տարվա կտրվածքով: Հետազոտության ժամանակ սարքը նաև ավտոմատ կերպով ցուցադրում է անցյալ ախտորոշման արդյունքները՝ միաժամանակ համեմատելով հին ու նոր տվյալները:

Լաբորատորիան նաև անցկացնում է հսկվող չափանիշների ավտոմատացված մշակումը՝ ձևավորելով համապատասխան հաշվետվությունները:

Գծաչափ վագոն-լաբորատորիան սկսելու է աշխատել արդեն այսօր և թույլ կտա կատարելագործել երկաթուղային ենթակառուցվածքի վիճակի հսկողության գործող համակարգը, ինչն, իր հերթին, կբերի գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման:

Հիշեցնենք, որ գնացքների երթևեկության անվտանգության, ուղևորների կյանքի և առողջության ապահովումը հանդիսանում է ՀԿԵ-ի գործունեության առաջնահերթություներից մեկը: Այս նպատակով անցկացվում են գծի և շարժակազմի պարբերական զննումները, իրականացվում է ենթակառուցվածքի արդիականացման և առողջացման ծրագիրը, որի շրջանակներում մասնավորապես, արդեն

վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ. փայտե և 7,7 հազ. մետաղաբետոնե կոճղ:

Միայն 2012 թվականի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կապիտալ վերանորոգել մոտ 20 կմ գիծ, ուժեղացված վերանորոգումը կանցնի մոտ 145,6 կմ գիծ:

Հարկ է նշել, որ Հայաստանում 3 տարիների աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրել է 72,1 մլրդ.դրամից ավել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի ծախսերի ընդհանուր ծավալը համաձայն 2011 թվականի ներդրումային ծրագրի կազմեց 13 մլրդ. 460 մլն. դրամ, որից 12 մլրդ. 147 մլն դրամն ուղղվեց երկաթողային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 313 մլն. դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը 2012 թվականին կկազմի 1 մլրդ. 150,49 մլն. ռուբլի:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«ՀԿԵ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031