Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի քաղաքացիներից մատնահետքեր վերցվի

Մայիս 11,2012 13:17

«Առավոտի» անցյալ տարվա հոկտեմբերի 29-ի «Բիոմետրիկ բիզնեսի դեմ» հրապարակմամբ բարձրացվեցին «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» նախագծի մասին մասնագիտական «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» խմբի հակափաստարկները: Ստորեւ ներկայացվում են ԱԺ եւ հանրային խորհուրդ ուղարկված հերթական փաստարկները:

Ինչպես հայտնի է, մատնահետքերի պարտադիր հավաքումը խախտում է Սահմանադրությունը, անմեղության կանխավարկածը եւ չի կարող օգնել պայքարել հանցագործության դեմ, քանի որ իսկական հանցագործները կսկսեն գործել ձեռնոցներով՝ չմոռանալով հանցագործության վայրում թողնել այլ մարդու մատնահետքեր (ինչպես հաճախ եւ լինում է): Դա կարող է անել նաեւ իշխանությունը՝ այլախոհներին չեզոքացնելու համար:

Մատնադրոշմային գրանցման լոբբիստներն առաջարկում են նաեւ մատնադրոշմային գրանցումը, անհայտ դիակների նույնականացումը կատարելու համար, ստիպողաբար՝ հավաքելով կենդանի մարդկանց մատնահետքերը: Սակայն անհայտ դիակների նույնականացումը կարելի է կատարել կորած անձանց բարեկամների միջոցով, քանի որ բարեկամների բիոմետրիկ պարամետրերը շատ նման են: Եվ դա մատնադրոշմային գրանցումից շատ անգամ ավելի էժան է, քանի որ օգտագործվում է շատ սահմանափակ բիոմետրիկ տվյալների քանակը: Եվ այդ մեթոդը տվյալ դրությամբ կիրառվում է օդային աղետների դեպքում:

Ծիծաղելի է նաեւ մատնադրոշմային գրանցման լոբբիստների հետեւյալ միտքը. իբր՝ մատնադրոշմային գրանցումը պետք է, որ «տարիքի կամ առողջական վիճակի պատճառով սեփական անձի մասին տեղեկություններ հաղորդելուն ոչ ունակ անձանց ինքնությունը պարզելու»:

Նշենք, որ այս դեպքում հակասահմանադրական մատնադրոշմային գրանցման փոխարեն կարելի է օգտագործել բոլոր նախորդ մեր փաստարկները դիակների եւ կորած անձանց բարեկամների մասին: Կամ, պարզապես, նույնականացումը կատարում են կորած անձանց բարեկամները, պարզապես նայելով տվյալ անձի վրա, կամ մասնագետները համեմատում են կորած անձանց լուսանկարները տվյալ անձանց հետ:

Ակնհայտ է, որ ապագայում այս հակասահմանադրական՝ մատնադրոշմային գրանցման մեջ բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման լոբբիստները եւ իրենց հետեւում կանգնած դեստրուկտիվ արտաքին կառույցները կաշխատեն ընդգրկել հասարակության ավելի ու ավելի լայն շերտեր, վերոհիշյալ վատ հանցավոր նպատակների համար գաղտնի մարդկանց հոգեբանական եւ առողջական ստատուսը որոշելու համար, որպեսզի բիոմետրիկ պարամետրերի համակարգչային քննության միջոցով հայտնաբերեն եւ ոչնչացնեն իրենց համար վտանգավոր այլախոհներին, եւ այսպիսով իշխեն հավերժ:

Հիշեցնենք («Էկոնոմիկա»՝ N2(11)2009, «Ինֆո-մարկետ»՝ N10, 2011, «Առավոտ», հոկտեմբեր, 2011, ԼվՒՏ-ՎՈՐՍպՑ 2011, N 5, ՀՈջՏոսՈփպվՌպ ՌրՑՌվվՏչՏ րՎօրսՈ ոՌՏՎպՑՐՌփպրՍՌւ ՊՏՍցՎպվՑՏՉ, ղՌՎՌÿ Ռ ՋՌջվՖ, 2008, N12, րՑՐ. 49, ղՈՐՈՍՑպՐ տՏ ՏՑտպփՈՑՍՈՎ տՈսՖՓպՉ), որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում (https://www.biometric.bmstu.ru/category/malahit), որը ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, ստեղծել է հատուկ սարքեր (իբր մասնագիտական ընտրության համար), որոնք օգտագործելով մատնահետքերը կամ աչքի ծիածանափայլ թաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական եւ ֆիզիոլոգիական վիճակը եւ հիվանդությունները, դա խախտում է բժշկական գաղտնիությունը եւ կարելի է օգտագործել մարդու դեմ:

Դա վտանգ է ներկայացնում նաեւ անկախ պետությունների համար, քանի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական տեղեկությունները ապագա քաղաքական գործիչների մասին, հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի հետեւում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաեւ Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:

Ուշ թե շուտ կսկսեն մատնահետքեր պահանջել զինապարտներից:

Դրա մասին է վկայում Ռուսաստանի եւ Մոլդովայի փորձը: Այս նախագծի 5-րդ հոդվածն աննախադեպ ցինիզմով պնդում է, որ դա, իբր, պաշտպանում է մեր սահմանադրական իրավունքները եւ որ «մատնադրոշմային գրանցումը չպետք է վտանգի անձի առողջությունը, նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը»: Այսպիսով՝ մատնադրոշմային գրանցման բոլոր հիմնավորումները սխալ են:

Բացի դա, կարող է տեղի ունենալ տվյալների զանգվածային գողություն: Այդպիսի դեպքեր արդեն եղել են արտասահմանում: Ինտերնետում արդեն կա սովորական անձնագրերի տվյալների բազա: Նույնը կարող է լինել եւ բիոմետրիկ փաստաթղթերի կամ մատնադրոշմային գրանցման դեպքում եւ ունենալ ամենավատ հետեւանքները: Բացի դրանից, համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք:

Եթե կառավարությունը հիմա ուզում է դարձնել մատնադրոշմային գրանցումը օդանավակայաններում պարտադիր, ուրեմն դրանից առաջ մեր իրավունքները օդանավակայաններում խախտվում էին, եւ մեզ խաբում էին, որ դա պարտադիր է: Սակայն եթե նույնիսկ այս նախագիծը ընդունվի, օրինապաշտ քաղաքացիներից մատնահետքեր վերցնելը մնալու է հակալեգիտիմ, քանի որ խախտվում է եւ Սահմանադրությունը, եւ մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը:

Օրինապաշտ քաղաքացիներից մատնահետքեր վերցնելը օդանավակայաններում արվում է դիտավորյալ, որպեսզի բոլորին սովորեցնել մատնահետքերը հանձնելուն (որպես հաջորդ փուլ կլինի նաեւ ծիածանափայլ թաղանթը), որպեսզի ստիպել մարդկանց վերցնել բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որոնք, ինչպես հայտնի է, դարձել են կամավոր իրավապաշտպանների պայքարի արդյունքում:

Սակայն պարտադիր ստիպելով մարդկանց օդանավակայաններում հանձնել մատնահետքեր՝ պետությունը, փաստորեն, փորձում է արժեզրկել կամավորությունը բիոմետրիկ անձնագրերի եւ նույնականացման քարտերի դեպքում, քանի որ դիմում է շանտաժի՝ արտասահման չես գնալու, եթե մատնահետք չտաս: Սա վիրավորանք է, միջամտություն՝ մասնավոր կյանքին, եւ հավաստիացումները, թե այդպիսի գաղտնի անալիզը մատնահետքերի միջոցով չեն անելու՝ համոզեցուցիչ չեն:

Հիշեցնենք, 16 տարին լրանալու օրվանից սկսած՝ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ սովորական թղթային անձնագիրը, որն անցնում է նաեւ արտերկրում: Եվ մենք կոչ ենք անում բոլորին վերցնել միայն հին տեսակի անձնագիրը, որն, ի դեպ, բիոմետրիկ փաստաթղթերից ավելի էժան է:

Ակնհայտ է՝ կառավարությունը ստիպված էր գնալ կամավորությանը, սակայն նույնիսկ այս զիջումով, միեւնույն է՝ խախտվում են քաղացիների բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝ սպառողի իրավունքը, քանի որ քաղաքացիներից թաքցվում է այս նոր փաստաթղթերի գաղտնի իմաստը:

Ի դեպ, ընդունված նախագծերում դիտավորյալ չեն նշվում նաեւ չիպի ֆիզիկական սկզբունքները, դրանով միջազգային անդրկուլիսյան կառույցները խաբում են մեզ, փորձում են հիմք ստեղծել՝ ապագայում փոխարինել կոնտակտային չիպը ռադիոհաղորդիչ չիպով, երբ որ մարդիկ, իրենց կարծիքով, սովորեն: Այսպիսով, ժողովրդի դեմ օգտագործում են հատուկ հոգեբանական գիտելիքներ, այն է՝ զենքեր:

Ա. ՌՈՒԲԵՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031