Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենականի վետերանները վրդովված են ու նեղացած

Մայիս 11,2012 13:15

Հայրենական մեծ պատերազմի վետերանները նեղացած ու վրդովված են պետության վերաբերմունքից: Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, նրանց համար կազմակերպված մեծարման միջոցառումները վետերանները չեն կարողացել ինչպես հարկն է վայելել ու նշել, քանի որ չեն ստացել իրենց հասանելիք կենսաթոշակը:

«Առավոտի» հետ զրույցում վետերաններից մեկը պատմեց, որ չեն կարողացել իրենց շնորհավորելու եկած հարազատներին հյուրասիրելու համար գոնե մեկ շիշ գինի ու խմորեղեն գնել. «Թոռնիկներս եկել էին ինձ շնորհավորելու, բայց չկարողացա անգամ շոկոլադ նրանց հյուրասիրեմ իմ գումարով: Միմյանց շնորհավորելու փոխարեն էլ, հարցնում էինք՝ քո թոշակը տվե՞լ են: Իշխանությունները կարող էին, չէ՞, մի քիչ հոգատարություն դրսեւորել եւ տոնից առաջ մեր թոշակները տալ: Առանց այդ էլ մենք՝ պատերազմի մասնակիցներս, շատ քիչ ենք մնացել»:

Նրանց խոսքերով՝ ամեն ամիս իրենց թոշակները հատկացվում են ամսի 10-ին, 11-ին, սակայն տոնի առիթով վետերանները մեծ հույս են ունեցել, որ շուտ կստանան եւ նախատոնական գնումներ կանեն:

Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031