ՀԱԿ-ն իր ողջ՝ հատկապես մարզային քարոզչության ընթացքում անընդհատ արծարծում էր Գեղամյան-Բաբուխանյան-Խոսրով Հարությունյանի թեման, անընդհատ հիշատակում նրանց: Aravot.am-ը Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվել այդ քննադատություններին. «Շատ հանգիստ,- ասաց նա:- Ո՞ւմ մասին են, որպես կանոն, խոսում, կարո՞ղ եք ասել՝ խոսում են նրա մասին, ով արժանիքներ ունի, ով իրենից արժեք է ներկայացնում, ով իրենց քաղաքական ապագայի համար ներկայացնում է նույնիսկ վտանգ, երկրորդական մարդու մասին խի՞ պիտի խոսեր ՀԱԿ-ը: Շատ ճիշտ էին անում, որ խոսում էին: Մենք ինչ-որ տեղ շնորհակալ ենք իրենց»: Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ նրանք բարձրացրել են իրենց վարկը, թեպետ դրա կարիքն իրենք առանձնապես չունեին:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ