«Նոյեմբերին՝ նոր տակտիկայով եւ ստրատեգիայով, ես կմտնեմ նախագահական մարաթոն: Գաղափարական կապիտալի, վարդապետության առումով այսօր ինձ ալտերնատիվ չեմ տեսնում: Ուրիշները եթե տեսնում են, թող դուրս գան ինձ հետ բանավեճի»,- «Առավոտի» հարցին՝ այս ընտրություններից հետո է՞լ եք նեղանալու եւ հեռանալու քաղաքական դաշտից, ասաց մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Իր ներկայությունը նա «քաղաքական լուսավորության առումով» համարում է «պատմական անհրաժեշտություն». «Հուսահատվելու եւ վհատվելու կարիք չկա: Այս պառլամենտը կգոյատեւի մեկ տարի՝ մինչեւ նոր նախագահն այն կցրի եւ կձեւավորի իսկական, գաղափարական պառլամենտ»:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև