Այսօր միասնական շտաբում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում՝ պատասխանեց. «Կոնգրեսը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ ընտրությունները հիմնովին կեղծված են: Կատարվել է հակասահմանադրական յուրացում: Այդ դեպքում կասեք՝ ինչո՞ւ եք վերցնում ձեր մանդատները: Կոնգրեսը վստահաբար հիսուն մանդատից պակաս չէր վերցնի, 43 մանդատ մեզանից գողացել են, ասում են՝ ուրեմն հետ տվեք ձեր 7 մանդատը այդ գողերին, ինչո՞ւ: Մենք ստանձնում ենք, վերցնում ենք մանդատը՝ գողացած մանդատները հենց հետ բերելու համար, մենք ուզում ենք ժողովրդից գողացածը հետ վերադարձնենք, ոչ թե մեր վերցրածն էլ հանձնենք գողերին»:
Հարցին՝ ճանաչո՞ւմ եք որեւէ ՀՀԿ-ականի, որ կտա ձեզ այդ մանդատը՝ նա պատասխանեց, որ «Դեմքերով չենք ճանաչում իրենց, այլ՝ մարմնի մասերով: Մենք օգտագործելու ենք մեր մանդատը, որ շարունակենք մեր հարձակումը եւ պետական իշխանությունն ի վերջո վերադարձնենք ժողովրդին»:
Փողոցային պայքարի հետ կապված ասաց, որ իրենք փողոցից դուրս չեն էլ եկել. «Հարցը այսպես դրեք՝ պատրա՞ստ են այլ ուժեր միանալ մեզ փողոցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև