«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ»,- քիչ առաջ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Կանխելով լրագրողների հարցադրումները ՝նա նաեւ հայտարարեց, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է նաեւ ՀԱԿ-ի հետ Հանրապետության համագործակցության ձեւաչափը. «Չի բացառվում նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ անցած ժամանակահատվածում իրենք ունեցել են տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ եվ որոնց մասին ազատորեն բարձրաձայնել են իրենց կարծիքը:
«Լինելով թիմային գործունեության մարդ, չկարեւորելով սեփական հավակնությունների հաստատումը՝ ես արել եմ հնարավորը ընդհանրական հաջողության համար»,- ասաց Արամ Սարգսյանը:
Առաջիկա համագումարում կուսակցությունը կներկայացնի իր պատկերացումները նոր Հայաստանի մասին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ