Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միասնական շտաբի հայտարարությունը

Մայիս 11,2012 12:15

Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց և հանձնաժողովի անդամների, ինչպես նաև անկախ դիտորդների և լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաև ընտրացուցակներն ու ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:

Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարգավիճակով ներգրավված անդամների և ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031