Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյանը ակնարկեց, որ ԲՀԿ կոալիցիա մտնելու դեպքում ինքը դուրս կգա

Մայիս 11,2012 12:12

Կմտնի՞ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ՝ ՀՀԿ-ի հետ՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ԲՀԿ-ի անունից խոսել, որովհետեւ այս կապակցությամբ կուսակցությունում կան տարբեր կարծիքներ եւ որեւէ որոշում չկա: Իհարկե վերջում մեծամասնությամբ երեւի թե որոշում կկայացվի: Իմ մասով ասեմ՝ ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Ինքս անձամբ պայքարել եմ ողջ ընտրարշավի ընթացքում եւ շարունակելու եմ պայքարել: Կարծում եմ, որ եթե քաղաքական ուժն ունի բացարձակ մեծամասնություն, պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա: Ես ինքս՝ Վարդան Օսկանյանս ոչ իրական կոալիցիայի պատասխանատվությունների տակ չեմ դնի: Մեկնաբանությունները դուք արեք, ամեն ինչ ես չեմ անի»:

Ծառուկյանն, ըստ Օսկանյանի, չի արտահայտել իր վերջնական տեսակետը, սպասում է: Օսկանյանի՝ նախագահի թեկնածու լինելու հետ կապված նա ասաց, որ դեռ շուտ է. «Ես միանշանակ նույնն պատասխանն եմ տվել, դեռեւս այդ հարցի մասին ես չեմ մտաում, վաղ է այդ մասին մտածել»:

Օսկանյանը համոզված է, որ կոալիցիայի մեջ եթե ԲՀԿ-ն չմտնի, երկիրը բնականոն հունով կգնա, ժողովուրդը կշահի, կկարողանան հարցեր բարձրացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031