Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Նազարյան. «Հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ»

Մայիս 11,2012 11:41

Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց էր կացվում Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները:

ԱԽ անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելն, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:

Դեսպանը նաև հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:

Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին և որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսևորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով:

Ի դեպ, այսօր, որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն Ալիևի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031