Մայիսի 10-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքումյան փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Մինչ օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելը` բնակիչները սահնօձին բռնել էին: Մասնագետը շրջակա տարածքն ուսումնասիրել է և այլ օձ չի հայտնաբերել: Բռնված օձը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:
Կարդացեք նաև
***
Նույն օրը, ժամը 20.02-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու հատուկ մասնագետը:
Շրջակա տարածքն ուսումնասիրելու ընթացքում այլ օձ չի հայտնաբերվել, իսկ գյուրզան տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն