Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի միջնորդները կայցելեն տարածաշրջան

Մայիս 11,2012 11:34

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.

ԵԱՀԿ -ի Մինսկի խմբի համանախագահներռուսաստանցի Իգոր Պոպովը, ամերիկացիՌոբերտ Բրադկեն եւ ֆրանսիացի Ժակ Ֆորն ունրանց ուղեկցող ԵԱՀԿ-ի գործող նախագահիանձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկըշաբաթ օրը ժամանելու են Երեւան։

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք պետք է ուղեւորվեն նաեւՍտեփանակերտ եւ Բաքու։

Երեք մայրաքաղաքներում համանախագահներին ընդունելու ենՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

եւ արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւարտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նախօրեին Նալբանդյանն ու Մամեդյարովը Եգիպտոսում մասնակցել են Չմիավորված երկրների արտգործնախարարների համաժողովին, որը տեղի է ունեցել Շարմ էլ-Շեյխում։

Ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչում են Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, իռլանդացի դիվանագետ Փեթրիք Մերֆիին, ով «Բիզնեսի տարի» հանդեսին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2012 թվականիընթացքում կհաջողվի առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորման հարցում։

Նա ասել է հանդեսի թղթակցին, որ դրա համար հակամարտող կողմերից քաղաքական կամք է պահանջվում։

«Որպես Հարավային Կովկասում հատուկ բանագնաց` ես կանեմ հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար», – ասել է Մերֆին եւ ավելացրել .- «Այդ նպատակով ես կներկայացնեմ մեր իռլանդական փորձը, թեպետ, իհարկե, ոչ մի հակամարտություն մյուսին նման չէ»։

Բանագնացը նշել է, որ հարկ է շփման գծից հեռացնել նշանառուներին եւ ձեռնպահ մնալ ուժի գործադրումից կամ դրանով սպառնալուց։

Փեթրիք Մերֆիի խոսքերով, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։

Մերֆին նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը։

«Մենք սատարում ենք Մինսկի խմբին», – ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց Փեթրիք Մերֆին։

 Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031