Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանը պնդում է, ոստիկանությունը՝ հերքում

Մայիս 11,2012 11:29

Բնապահպան Արթուր Ղազարյանը Facebook-ում արել է հետեւյալ գրառումը. «Մայիսի 10-ին ժամը 12.00-ին 522824 հեռախոսահամարից զանգահարեցին և ներկայացան, որպես պետավտոտեսչության աշխատակից և ճշտեցին համարանիշերս, ասացին, որ ես ինչ-որ վրաերթ եմ կատարել: Ասացին, որ գնամ բաժին, մեքենան զննեն: Ես ասացի, որ տեղյակ չեմ ոչ մի վրաերթից, գտնվում եմ աշխատավայրում, մեքենան կանգնած է ավտոկայանատեղիում և կարող են գալ այստեղ:

Սպասեցի մինչև 14.00 ոչ ոք չեկավ, սակայն ես խորհրդակցեցի և որոշեցինք նկարել մեքենայի ընթացիկ վիճակը, ֆոտո-վիդեո և պահել մեր ալիբին: Ես նկարահանումը տեղադրեցի համակարգիչների մեջ և ՖԲ ցանցում առայժմ միայն իմ դիտման համար, որտեղից երևում է մեքենայի մաքուր և չվնասված լինելը, զանգի պահին:

Ես զանգահարեցի իրենց, ասացին, որ այլ մեքենա է գտնվել և զննում են այդ մեքենան և ես ազատ կարող եմ գնալ մեքենայով ուր ցանկանամ:
Մեքենայով դուրս եկա խանութ, կայանեցի մայթեզրին:
Խանութից դուրս գալուց մոտեցան 3 քաղաքացիական մարդիկ, որոնք հարցրեցին անուն ազգանունս և իրենց մեքենայով տարան քրեական վարչություն:

Այնտեղ ինձ ասացին, որ վրաերթի հարց է և պետք է զննեն մեքենան:
Ես ասացի որ զննելու բան չկա, քանի որ նկարները և վիդեոն արդեն կան, և համակարգչում և ֆեյսբուքում:
Նրանք ասացին, որ մտնեմ ՖԲ և ցույց տամ դրանք:
Սակայն ՖԲ-ում նրանք սկսեցին կարդալ ստատուսներս, որոնցով ամենևին հիացած չէին և ինձ քաղաքացիական կոչեր անելու մեջ մեղադրեցին, որին ես պատասխանեցի, որ եթե ուզում եք 301 հոդվածով քրեական գործ հարուցեք:
Ես ասացի, որ այս ամենը դիտարկում եմ որպես քաղաքական հետապնդում կապված Մաշտոցի պուրակի և ընտրություներին վստահված անձ լինելու և բազմաթիվ խախտումներ արձանագրելու մեջ և պահանջում եմ փաստաբանի ներկայությունը:
Ոչ մի հարցի պատասխանել ես հրաժարվել եմ, և չեմ ստորագրել:
Փաստաբանի ներկայությամբ նրանք զննել են տան համակարգչիս մեջ եղած մեքենայի նկարները»:

Ոստիկանությունն այս կապակցությամբ տարածել է հետեւյալ հաղորդումը. «Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ «facebook» սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031