Մայիսի 9-ին Դիլիջանում բնակելի շենքի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա մի կին: Նա կենդանի է մնացել, ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւանի բուհիմնարկներից մեկը : Կինն ամուսնացած է, ունի 2 տարեկան երեխա, ամուսինը ներկայումս գտնվում է Ռուսաստանում: Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ ինքնասպանության փորձ կատարածը Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով էր բնակվում:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև