Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ԲՀԿ-ն որոշի կոալիցիա չկազմել ՀՀԿ-ի հետ , ապա շատ կարճ ժամանակում կարող է կորցնել ամեն ինչ

Մայիս 11,2012 10:55

Գլխավոր հաղթողը, անշուշտ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Համամասնական ընտրակարգով ստացած ձայների 44 տոկոսը եւ հանրապետականների հաղթանակը մեծամասնական 28 ընտրատարածքներում թույլ է տալիս ոչ միայն ունենալ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն, այլեւ գործնականում վճռել 2013 թվականի փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ելքը։
Հաղթող դարձավ նաեւ «Բարգավաճ Հայաստանը»՝ հավաքած ձայների 30 տոկոսով եւ մեծամասնական վեց ընտրատարածքներում հաղթանակով։ Դա թույլ տվեց ԲՀԿ-ին ոչ միայն պահպանել դիրքերը, այլեւ ավելացնել իր ներկայացուցչությունը խորհրդարանում։
Թեպետ, եթե ԲՀԿ-ն որոշի այնուամենայնիվ կոալիցիա չկազմել Հանրապետականի հետ եւ նախագահական ընտրությունների գնալ ինքնուրույն, ապա շատ կարճ Ժամանակում կարող է կորցնել ամեն ինչ։ Զրկվելով գործադիր իշխանությունում լծակներից եւ կարծր առճակատման գնալով ՀՀԿ-ի հետ, նա պարզապես կփլուզվի կավե ոտքերով հսկայի պես։ Ըստ որում՝ դեռ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ։
Հաղթեցին, իհարկե, «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը», որոնց 5 տոկոսանոց արգելքի հաղթահարման հնարավորությունները շատերին վիճելի էին թվում։ Ճիշտ է, երկու քաղաքական ուժերն էլ ավելի քիչ ձայն հավաքեցին, քան 2007 թվականին, բայց դա, համաձայնեք, ավելի լավ է, քան ընդհանրապես դուրս մնալ խորհրդարանից։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Օրինաց երկիրը» անհաջողության մատնվեց, իսկ «Ժառանգության» հաջողությանն ընտրություններից առաջ քչերն էին հավատում։
ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջին հայացքից հաղթողների թվին չես դասի։ Դաշնակցությունը զիջեց 2007 թվականի իր իսկ արդյունքին գրեթե 7 տոկոսով, իսկ ՀԱԿ-ը բազմապատիկ զիջեց սեփական ակնկալիքներին։ Սակայն եթե հիշենք վերջին երկու տարիներին ՀԱԿ-ի սակավամարդ միջոցառումները, ապա ակնհայտ է դառնում, որ այդ քաղաքական ուժը սկզբունքորեն կարող էր եւ ընդհանրապես չմտնել ԱԺ։
Դա գերազանց հասկանում էին նաեւ իրենք՝ կոնգրեսականները։ Եվ բնավ պատահական չէ, որ նույնիսկ չփորձեցին «դուրս բերել ժողովրդին փողոց». հակառակը, ընտրությունների հաջորդ իսկ օրը ընդունեցին դրանց արդյունքները, հայտարարելով, թե մտնում են խորհրդարան։

Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031