Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատավոր Մխիթար Պապոյանը որոշում կայացրեց վկաներ Լյուդվիգ Բախշյանին եւ Ստեփան Բաբայանին բերման ենթարկելու մասին:Վկաները պատշաճ ծանուցված էին, սակայն չէին ներկայացել դատարանին անհայտ պատճառներով: Բերման որոշումը կայացնելու ժամանակ նիստերի դահլիճի լույսն անջատվեց:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Գասպարին 2010թ. աշնանը մասնակցել է ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված խաղաղ հանրահավաքին, «բղավել է, խանգարել է ներկաների հանգիստը», ապա բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 29-ին. ժ. 9.30-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ